Անվճար
Ծառայություններ
AM-CERT-ը ուսումնասիրում, համակարգում և արձագանքում է Հայաստանի ազգային կրիտիկական ենթակառուցվածքներին սպառնացող կիբեռանվտանգային միջադեպերին։ Այն նաև ազգային կոնտակտային կետ է կիբեռանվտանգության ոլորտում միջազգային և ներպետական համագործակցության համար:
AM-CERT-ի հիմնական գործառույթներն են՝
- արձագանք կիբեռ միջադեպերին,
- հարձակման արտաքին միջավայրի մոնիթորինգ,
- տվյալների հնարավոր արտահոսքի հայտնաբերում,
- ծանուցում ընթացիկ կիբեռ սպառնալիքների վերաբերյալ,
- թակարդ համակարգերի տեղադրում,
- միջադեպերի արձագանքման պլանի վերանայում և կատարելագործում։
Արձագանք կիբեռ միջադեպերին
Կիբեռ միջադեպ տեղի ունենալու դեպքում AM-CERT-ի թիմը որոշում է դրա առաջնահերթությունը՝ համաձայն միջադեպերի կատեգորիզացիայի մեխանիզմի։ Միջադեպի հետ կապված տեղեկությունները դասակարգվում և ուղարկվում են դրան առնչություն ունեցող գործընկերներին: Հաջորդիվ սկսվում է միջադեպի լուծման գործընթացը:
Կիբեռ միջադեպի մասին մեզ կարող եք հաղորդել հետևյալ հղումով։ (URL to the incident reporting page)
Հարձակման արտաքին միջավայրի մոնիթորինգ (ՀԱՄՄ)
- Մշտապես մոնիթորինգի են ենթարկվում գործընկեր կազմակերպությունների հանրային IP հասցեները, և այդ կազմակերպություններին ուղարկվում են իրենց առնչվող կիբեռ սպառնալիքների վերաբերյալ ծանուցումներ։
- Գործընկեր կազմակերպություններին տրամադրվում են տեղեկություններ դրանց արտաքին ցանցին վերաբերող կիբեռ սպառնալիքների մասին (օրինակ՝ զգուշացում հրեպատի սխալ կարգավորման (հղումով բովանդակությունը ներկայացված է անգլերեն) կամ էլեկտրոնային փոստի սերվերում առկա խոցելիության մասին)։
Դառնալ գործընկեր
Տվյալների հնարավոր արտահոսքի հայտնաբերում
Մշտապես իրականացվում է գործընկեր կազմակերպությունների կողմից տրամադրված զգայուն տվյալների (օրինակ՝ դոմեններ, օգտանուններ) մոնիթորինգ՝ դրանց հետ կապված հնարավոր արտահոսքերի հայտնաբերման նպատակով։
Դառնալ գործընկեր
Թակարդ համակարգերի տեղադրում
AM-CERT-ի գործառույթներից է նաև գործընկեր կազմակերպությունների ցանցի DMZ շերտում թակարդ համակարգերի տեղադրումը (հղումով բովանդակությունը ներկայացված է անգլերեն), ինչը թույլ է տալիս իրականացնել արտաքին ու ներքին հարձակումների և սպառնալիքների մոնիթորինգ, ինչպես նաև շահառուներին տրամադրել տեղեկատվություն կիբեռ սպառնալիքների վերաբերյալ։
Միջադեպերի արձագանքման պլանի վերանայում և բարելավում
Թիմը տրամադրում է նաև միջադեպերի արձագանքման պլանի վերանայման ծառայություններ՝ հիմնվելով տեխնոլոգիաների ազգային ինստիտուտի (NIST) առաջարկների և մեզ հետ համագործակցող գործակալությունների կարիքների վրա։
Հղում
+374 12 20 80 80
Անվճար
Հղում
+374 12 20 80 80