Մեր գործընկերները
Կիբեռ սպառնալիքներին դիմակայման գործընթացի առավելագույն արդյունավետությունն ապահովելու համար անչափ կարևոր է համագործակցությունը ինչպես ներպետական մասնավոր և պետական հատվածների կազմակերպությունների, այնպես էլ միջազգային կառույցների և CSIRT թիմերի (համակարգչային անվտանգային պատահարների արձագանքման թիմ) հետ։
AM-CERT-ը 2023 թ․ նոյեմբերից միացել է TF-CSIRT (Task Force - CSIRT) խմբին և 2024 թ․ հունվարից վերջինիս հավատարմագրված անդամ է։
TF-CSIRT-ը Եվրոպայում և հարակից տարածաշրջաններում համակարգում է CSIRT թիմերի միջև համագործակցությունը, ինչպես նաև ապահովում է կապը միջազգային կազմակերպությունների հետ։
AM-CERT-ը 2024 թ․ հունիսից FIRST-ի (Forum of Incident Response and Security Teams) լիիրավ անդամ է։
FIRST-ը միջադեպերի արձագանքման ոլորտում միջազգայնորեն ճանաչված առաջատար ֆորում է, որը խթանում և համակարգում է համագործակցությունը միջադեպերի կանխարգելման և արագ արձագանքման թիմերի միջև, ինչպես նաև տեղեկատվության փոխանակումը իր անդամների և հանրության միջև։
FIRST-ը համախմբում է համակարգչային անվտանգության արձագանքման շուրջ 780 թիմեր պետական, առևտրային և կրթական ոլորտներից: Ֆորումին անդամակցությունը միջադեպերի արձագանքման թիմերին հնարավորություն է տալիս ավելի արդյունավետորեն արձագանքելու անվտանգային միջադեպերին՝ թե՛ կանխարգելելու, և թե՛ ժամանակին հակազդելու միջոցով։
AM-CERT-ի մյուս գործընկերների մասին տեղեկատվությունը հրապարակային չէ։